Cosmo.am-ը գրում է․
Ընդամենը մի քանի «անմեղ» քայլ, և նրա ուղեղում կծագեն «ամենակեղտոտ» մտքերը:
Կարմիր զգեստ
Վաղուց ապացուցված փաստ է, որ տղամարդկանց համար կարմիրն ամենասեքսուալ գույնն է: Իսկ Ռոչեսթերի համալսարանի վերջին հետազոտությունները բացահայտում են դրա պատճառը: Ըստ տղամարդկանց` կարմիր զգեստ կրող կինն առավել բաց է սեքսի համար:
Մերկ ուսեր
Մերկ ուսերը շատ գրավիչ են. ընդամենը մեկ հայացք, և տղամարդն ինքնաբերաբար կապում է դրանք կրծքի հետ: Պատճառն ուսերի բնական կորություններն են, որոնք տղամարդկանց ենթագիտակցորեն հիշեցնում են կնոջ մարմնի` իրենց համար այդքան ցանկալի հատվածը:
Շքեղ կոշիկ
Անպայման չէ, որ նա ոտքերի հանդեպ թուլություն ունենա: Ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է նրա սեռական ցանկությունների համար, գտնվում է ոտքերի հետ կապված հատվածի հարևանությամբ: Արդյունքում՝ այս հատվածները փոխկապակցվում են միմյանց հետ, և սեքսուալ կոշիկով շրջող գեղեցկուհին դառնում է «կեղտոտ» երազանքների աղբյուր: