Cosmo.am-ը գրում է․
1. 100 գրամ բանանը պարունակում է 376 միլիգրամ կալիում, որն օրգանիզմից դուրս է բերում կուտակված ավելորդ հեղուկը:
2. Այս միրգը խթանում է սերոտոնինի արտադրությունը օրգանիզմում` «երջանկության հորմոն»: Ուտելով 1 բանան դու բարձրացնում ես քո տրամադրությունը և մի քանի անգամ պակասեցնում սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկը:
3. Ծանր աշխատանքային օրվանից հետո քեզ կօգն վերականգնել ուժերդ և կհանգստացնի բանանի կոկտեյլը. վերցրու 1 բանան, կես մանգո կամ քո սիրած որևէ այլ միրգ, խառնիր բլենդերում և լարվածությունը հանող հրաշալի ըմպելիքը պատրաստ է:
4. Բանանը հիանալի աֆրոդիզիակ է: Այն պարունակում է ոչ միայն կալիում, այլ նաև վիտամին A և բնական շաքար: Կեր դու և հյուրասիրիր քո զուգընկերոջը. անկասկած երկուսիդ էլ դուր կգա ;-)
5. Բանանն իր մեջ պարունակում է նաև Էֆեդրին նյութը, որի պարբերաբար օգտագործման դեպքում լավանում է կենտրոնական նյարդային համակարգի գործնեությունը, իսկ դա անմիջականորեն ազդում է աշխատունակության, ուշադրության կենտրոնացման և տրամադրության բարձրացման վրա: