Տեսեք, թե ուր ենք հասել /չնայած վաղուց էինք հասել/:
Երիտասարդ տղամարդը ցանկացել է կամրից նետվելով վերջ տալ իր կյանքին` բանկից վերցրած վարկը մարել չկարողանալու պատճառով:
Վարկի տակ է մեր ազգի գերակշիռ մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, իսկ այսօր ազգի պնդիրների թիվ մեկ լուծում են համարում սահմանադրական բարեփոխումները:
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, թե ինչ վարկային տոկոսներ են գործում ՀՀ ներկա բանկային համակարգում: Մարդը ամսական վճարը կատարելու պահից մտածում է արդեն հաջորդ ամսվա վճարը մարելու մասին:
Այդ իսկ պատճառով ունենք այն, ինչ ունենք:
Լավ է, գոնե ոստիկաններին ու փրկարարներին հաջողվել է փրկել այդ մարդուն: Սակայն սա ոչ առաջին դեպքն է, ոչ էլ, երևի, վերջին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gor1989/posts/834957276526213
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել