Միհրան Ծառուկյանը մտահոգություն է հայտնել, թե “մարդիկ չարացել են իր նկատմամբ իր եւ Մերի Մակարյանի նկարների` համացանցում հայտնվելուց հետո, ինչպես նաեւ տարածված սխալ ինֆորմացիայի պատճառով”: Նշենք, որ խոսքը “Դժվար ապրուստ”-ի դերասանուհու ծննդյան տարեդարձի խնջույքի ժամանակ արված լուսանկարների մասին է, որոնք էլ ավելի են թեժացրել նրանց հավանական սիրային կապի մասին խոսակցությունները:

“Իրականությունը ներկայացնելու նպատակով պաշտոնապես հայտնում եմ, որ մենք` ես եւ Մերին, պարզապես շատ լավ ընկերներ ենք, հենց դրա պատճառով մեր միջեւ չի կարող լինել նման բան: Ես ունեմ իմ անձնական կյանքը, որը բացարձակ կապ չունի եւ չի էլ կարող ունենալ Մերի Մակարյանի հետ”,- “Facebook”-ի իր էջում գրել է Միհրան Ծառուկյանը:

 
Մերի Մակարյանն ու Միհրան Ծառուկյանը դերասանուհու ծննդյան տարեդարձին 

Մերի Մակարյանն ու Միհրան Ծառուկյանը դերասանուհու ծննդյան տարեդարձին

Միհրան Ծառուկյանն ու Մերի Մակարյանը դերասանուհու ծննդյան տարեդարձին 

 

 
 

 
 
 
BRAVO.am
Լուսանկարները` Մերի Մակարյանի “ֆեյսբուքյան” խմբից 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել