Եկեք դուք էլ դրսևորեք այդ բարի քաղաքական կամքը և առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատեք Հայաստանի հետ: Մենք մեր քայլը կատարել ենք, գնդակը գտնվում է ձեր դաշտում: Մեզ համար կարևոր է, որ մեր այս տեսակետը կիսում են և Եվրամիությունը, և ԱՄՆ-ը, և Ռուսաստանը: Դուք պետք է ձեր հասարակությանը կարողանաք համոզել, որ չի կարելի միջպետական հարաբերությունները պայմանավորել ձեր բարեկամական Ադրբեջանի հետ և Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմամբ: Եթե մենք հավատարիմ ենք ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը, իսկ մենք իրոք դրա կողմնակիցն ենք, ապա ձեր հասարակություններին պետք է նախապատրաստեք այդ տեսլականին».- ասել է Տիգրան Սարգսյանը ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպաններին :
Ես լավ չհասկացա. Սկզբում Թուրքիան իր հասարակությանը պիտի վարժեցներ այն մտքին, որ ցեղասպանություն եղել է, հիմա` որ սահմանի բացումը կապ չունի ԼՂ հարցի հետ ՞՞՞
Ինչ ակտիվ ու թելադրող է թրքիո հասարակությունը։
Իմ գնահատմամբ` վատ ելույթ։
Տեսեք` Թուրքիան հանկարծ, ինչպես և այն ժամանակ, երբ ՌԴ նախագահ էր Պուտինը, առաջ էր քաշել տարածաշրջանում իր` միջնորդ լինելու վսեմ ու բարձր առաջարկը, Կովկասյան Պլատֆորմ հիմնելու գաղափարը և ակնհայտ հավակնում էր այդտեղ լիդերի դերին, ինչի մասին ակտիվ բանակցում էր ՌԴ-ի հետ։ Այդ ընթացքում ՌԴ-ն «ետ քաշվեց» ՀՀ-ից ու իր ակտիվ, ամեն ինչում մեջընկնելու դիրքերը զիջեց Թուրքիային։
ՀԻՄԱ. Թուրքիան նորից բլթցնում է, որ կարող է միջնորդ լինել ԼՂ կարգավորման գործում։ Մենք ֆեյսբուքում ասում ենք` քա. ես կերալ ու գործը փակված ենք համարում։
Ի դեպ` ինչի համար նրան այնքան խանդում էր Եգիպտոսը...
Հ.Գ.-Ես մեկ էլ մի բան եմ հասկանում. Ես չեմ հասցնում, որպես հասարակություն, վերահսկել, թելադրել, ուղղորդել, ... երկրիս իշխանություններին. Նույնիսկ գործողություններին չեմ հասցնում հետևել։
Լրիվ ոնց որ Հունգարիայի կառավարությունն ու ժողովուրդը լինենք..
Հ.Գ.Գ. -Ինչու է պետք հետևել, ..., .., .. ՞՞՞
Որտև անեկդոտ կա. Երեքգլխանի դևի մի գլուխը արթնանում է, տեսնում, որ էն մեկը դրել իր համար արաղ է կոնծում, արթնացնում է մյուսին ,թե` ախպեր, հըլ նայի` սա իր համար խմում է, հետո մենք հետ ենք տալիս...
Էս էլ սենց։