Բարև ընթերցող ջան, մոտս այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ Հայաստանին պատերաազմ են հայատարարել և պաատեերազմն այդ հայտարարվել է ոչ թե արտաքին ուժերի (համենայն դեպս ոչ ուղղակիորեն), այլ ներքին՝ ի դեմս վարչապետի և իր ղեկավարած կառավարության։
Քանի կար, իմ հիմնական պրետենզիան Տիգրան Սարգսյանի հանդեպ, հիմնականում անգրագետ տնտեսական քաղաքականություն վարելն էր, բայց հիմա, այս պատուհասը ներխուժել է բոլոր հնարավոր և անհնար ոլորտներ։
Հասել է այն բանին, ոոր արդեն Հրանտ Վարդանյանն է բողոքում, որ իրեն և տեղի արտադրողներին փորձում են նեղել արդեն 4 տարի (նկատեք, Սարգսյանը վարչապետ դարձավ հենց 4 տարի առաջ) և բացահհայտ կերպով շեշտում է, որ այդ գործընթացը ղեկավարվում է անձամբ վարչապետի կողմից։
Ես միայն կարող եմ ենթադրել, որ վարչապետի կողմից տարվող այս խաչակրաց արշավանքը տեղական արտադրողների հանդեպ պայմանավորված է ինչպես տեղական ներկրողների հետ մտերմիկ հարաբերությունների, այնպես ել դրսի ներմուծող մեծ կազմակերպությունների պատվերով, որովհետև երբ խեղճ տեղական արտադրողը, ով աշխատատեղեր է ստեղծում և ով ապահովում է քո երկրի սալդոյի դրական ցուցանիշի իր մասնաբաժինը, հարկվում է այնպես, ոնց որ ազգիս թշնամին լինի...
Ու էս ֆոնի վրա, ամենայն հայոց վարչապետը մի հատ էլ հայտարարել է, որ ինքը շատ է ուզում հայ-թուրքական սահմանը բացել։ Գիտե՞ս ընթերցող ջան, ժամանակին, երբ դեռ նոր էին էդ հայ-թուրքական հարաբերությունների շուխուռնները, ես որոշակի վերապահումներով կողմ էի, որպեսզի սահմանները բացվեն. դա չպետք է կապվել Արցախի հարցի հետ, պետք է պետությունը ամեն կերպ աջակցեր և շահեկան միձջավայր ապահովեր տեղական արտադրողի համար։
Եվ էսքանով հանդերձ, անգամ փակ սահմանների դեպքում այսպիսի տնտեսական քաղաքականության ջատագովը ի՞նչ պատուհաս կբերի, եթե մի բան էլ թուրքական կապիտալի համար սահմանները բացվեն։ Մի երկու տարուց կդառնանք թուրքական գաղութ, իսկ վարչապետը երևի մեզ կշարունակի համոզել, որ ըստ Նարեկացու, մենք ճիշտ ուղու վրա ենք




