Այս նորա«չ»ստեղծ «մա«ր»քսային միությունը» այնպիսի դժողքի է վերածվելու, որ դառնալու է հայ ժողովրդի «ռուսախտից» բուժման լավագույն միջոցը: Ռուսաստանի աշխարհից մեկուսացումը, նավթի գների շեշտակի անկումը, ռուբլու արժեզրկումը, կապիտալի արտահոսքը, հանցավոր փողերի արտասահմանյան բանկերի սառեցումը և շատ ու շատ այլ պատճառներով, դեռ չծնված վիժեցնելու են նեոմարքսիստների ցռթած «մա«ր»քսային» միությունը»: «Մինի սովետ» հիշեցնող այս բռնի կոլխոզը, բանդեռլոգների պես վիշապի բերանը վազող «մեր» իշխանավորներին ու նրանց հենարան կլաններին, այնպես է սննանկացնելու, այնպիսի խուճապի է մատնելու, որ հենց իրենցից էլ սկսվելու են հակառուսական տրամադրությունների տարածումը, որը վերից վար, խոշոր, միջին ու մանր բիզնեսի միջոցով, նրանցից հասնելու ողջ ժողովրդին: Բարդակի հիշեցնող քաղաքա-տնտեսական այնպիսի քաոս է այնտեղ տիրելու, վիճակն այնպես է վատանալու, որ մեր միամիտ ժողովուրդը՝ «էն սհաթից» մինչև օրս, վերջնականապես ճանաչելու է ռսին և ընդմիշտ ապահարզան է տալու նրան...