…..Երբ եկեղեցականը գյուղապետ կդառնա, իսկ եկեղեցու երգիչը՝ շուկայի վերակացու:
Շնորհալի Շուշան Պետրոսյան` կին, որը սիրված է արվեստում ունի միլիոնավոր լսարան, սակայն ամեն գնով դառնալ քաղաքական գործիչ իր մոտ չի ստացվում ու չի ստացվում : Նայելով այս արժանի հայուհի արվեստի գործիչի դեմքի արտահայտությանը կռահում էս, որ նա հայտվել է մի միջավայրում, որտեղի խաղի կաննոները ճնշում են իրեն: Սակայն մեզ անհասկանալի պատճառներով իրեն համոզել են, որ նա ունի մեծ առաքելություն քաղաքականության մեջ և նա իր մեջ պարփակված փորձում է գտնել այդ առաքելություն տանող ճանապարհները, բայց ավաղ դրա փոխարեն ստանում է խորտակված անուրջների զգացողություն: Հարկ է նշել, որ Հայաստանի պատմությունը հարուստ է բազում շնորհալիներով միայն Շուղրիի կարմիր վանքը նայեք, ինչպիսի երևելի վարդապետներ է տվել` Սարգիս Շնորհալի, Բարսեղ Շնորհալի, Իգնատոս Շնորհալի, և վերջապես Ներսես Շնորհալի: Անմիջապես հարց է ծագում` լինելով այսպիսի շնորհալի ազգ, որն՞ է պատճառը մեր երկրի առկա անմխիթար վիճակի և ի վիճակի է արդյոք՞ շնորհքը կառուցել էլ ավելի լավ Հայաստան, չունենալով դեռ լավը: Եկեք պատասխանը այս զավեշտական հարցի փնտրենք հետևյալ ենթատեքստում` Միայն նպատակաուղված շնորհքը` պրակտիկ հիմքով, գումարած անմնացորդ սերին դեպի սեփական ժողովուրդը ի վիճակի է հաղթել մարտահրավերները թափվող մեր գլխին ամեն կողմից: Իսկ եթե այս ամենին էլ գումարենք ֆանատիզմին ձգտող ազգանպաստությունը, որով ցանկալի է օժտված լինի պետության երևելի այրը, ապա մենք կլինենք անպարտելի:
Միայն վերոհիշյալ սկզբունքների հանրագումարն է հաջողության գրավականը, որը մենք հաճախ տեսնում ենք ժամանակակից Իսրաելը ուսումնասիրելիս:
Ավարտելով ուզում եմ հիշեցնել` որ եկեք քաղաքական գործիչներ փնտրենք քաղաքական դաշտում, այլ ոչ բեմի հարթակում:



