Cosmo.am-ը գրում է.
Տղամարդիկ կիսվում են, թե կանանց որ մասնագիտությունն են սեքսուալ համարում: Սա փոքրիկ խորամանկ միջոց է իմանալու նաև, թե ինչպիսի սեքսուալ պատկերացումներ ունի ժամանակակից հայ տղամարդը, չե՞ս կարծում ;)
10.Դերասանուհի - Մերիլին Մոնրոյի մասնագիտությունը թույլ է տալիս կնոջը լինել տարբեր, դա նպաստում է հարաբերություններին, երբեք չգիտես, թե որ հերոսուհին կբացի դուռը քո առջև: Առավել ևս, որ նա կկարողանա հմտորեն խաղալ անկողնում իր այդ գիշերվա դերը:
9. Լրագրողուհի - Այս մասնագիտության ներկայացուցչուհիներն իրենց սեքսուալությամբ պարտական են Քերի Բրեդշոուի կերպարին: Նույնիսկ եթե տղամարդը չի տեսել այդ սերիալն ու ֆիլմերը, նա միևնույն է գիտի, որ ԶԼՄ-ում աշխատող կինը ինքնավստահ է, խելացի ու պատրաստ նոր բացահայտումներին ու ծանոթություններին:
8. Գեղասահորդուհի - Նուրբ, փխրուն, դժվար հասանելի, ճկուն... Այս սպորտաձևի ներկայացուցչուհիներին նկարագրող գեղեցիկ արտահայտությունները շատ են, ինչպես և նրանց էմոցիայի արտահայտչամիջոցները սահադաշտում:
7. Քարտուղարուհի - Օֆիսային աշխատող, ով անհապաղ կատարում է ղեկավարության բոլոր հրամաններն ու համբերատար սպասում հաջորդին. ո ուղղակի անթերի տարբերակ է: Հատկապես, եթե նա բարետես կին է: Շատ տղամարդիկ կուզեին, որ իրենց սիրելի կանայք գոնե երբեմն «նման կերպ» դրսևորեին իրենց:
6. Ֆիտնեսի մարզիչ - Այս մասնագիտության ներկայացուցչուհին ունի ձգված ու գեղեցիկ մարմին, իսկ սպորտային զգեստը ընդգծում է իր գրավիչ կորությունները: Մարզիչը հետևում է քո մարզանքին, ու ցուցումներ տալիս դրա վերաբերյալ, իսկ տղամարդիկ երբեմն սիրում են, որ կինը ղեկավարի, ու տեղերով փոխվելուն ամենևին էլ դեմ չեն:
5. Բուժքույր - Բժշկական զգեստով կին, ով միաժամանակ հոգ է տանում հիվանդի մասին ու ցուցումներ տալիս, շատ գրավիչ է: Բուժքույրը մնում է տղամարդկանց ամենատարածված սեքսուալ պատկերացումներից մեկը:
4. Մերսողուհի - Եթե այլ մասնագիտությունների ներկայացուցչուհիները գրավում են հիմնականում հայացքով, շարժումներով ու խոսքերով, ապա այս դեպքում նա դա անում է անմիջական հպումների միջոցով:
3. Կին իրավաբան - Միշտ դասական հագնված, տեղյակ բոլոր օրենքներից... Օրենքի սահմաններում նա միշտ պատրաստ է պաշտպանել իր կողքի տղամարդուն, իսկ փոխարենը տղամարդուն ուղղակի հաճելի է ունենալ «վստահված անձ», ում նա կարող է պատմել նույնիսկ իր ամենամեծ «չարաճճի մտքերի» մասին:
2. Կին ոստիկան - Փաստորեն «կինը վերևից» տարբերակը գրավում է շատ տղամարդկանց... ու այն միտքը, որ օրենք խախտելու դեպքում իրեն կարող են ձերբակալել ու պատժել` նույնպես: Էլ չասեմ համազգեստի առկայության մասին:
1. Ստյուարդեսսա- Օդի մեջ մեծ են ռիսկի, վախի ու անհանգստության զգացումը, ինչի պատճառով էլ տղամարդիկ չեն կարողանում անտարբեր մնալ բարեհամբույր ու հոգատար ստյուարդեսսաների նկատմամբ: Ի դեպ այս մասնագիտության տեր կանանց ընտրում են ոչ միայն բարդ քննություններ հանձնելու դեպքում, այլև կինը պետք է բարեկազմ լինի, ինքնաթիռի նեղ միջանցքներում թեթևորեն սլանալու համար:
PS Իսկ դու նկատեցի՞ր, որ այստեղ տեղ չի գտել ասենք` մերկապարուհին: Պարզվում է տղամարդկանց ավելի է հետաքրքրում, երբ իրենց համար մերկապար է կատարում օրինակ` կին ոստիկանը, քան հենց այն պարուհին ում կարելի է տեսնել ակումբում: