Արդեն հայտնի է, որ հարյուրավոր խաբված աղջիկներ մտադիր են դատի տալ «Արի ամուսնանանք» ծրագրի հաղորդավարուհի Ռոզա Սյաբիտովային։
Այժմ Ռոզա Սյաբիտովան պատասխանել է այս հայտարարությանը եւ սպառնացել այս նույն աղջիկներին, որ եթե իր նրանք դատական հայց ներկայացնեն իր դեմ, ապա նա կբարձրաձայնի աղջիկների վեներական հիվանդությունների մասին։
«Խոսքս վերաբերում է հատկապես աղջիկներին. մենք մեր հաճախորդների հետ պայմանագիր ենք կնքում։ Ավելին, ես ձեզ երբեք ամուսին խոսք չեմ տվել։ Եթե մենք հաճախորդի հետ չենք կարողանում համաձայնության գալ, ապա նա կարող է պաշտպանել իր իրավունքները դատարանում։ Ցավոք, իրավական տեսանկյունից դիտարկելով՝ ես իրավունք չունեմ նրանցից առողջության մասին վկայող փաստաթղթեր պահանջել, չնայած շատ կցանկանայի։ Խնամախոսությունը սառնարան չէ, որ բացես ու մի հարուստ եւ հետաքրքիր տղամարդ ընտրես քեզ համար։ Միթե ես պետք է այդպիսի տղամարկանց սառեցնեմ ու ուղարկեմ իմ հաճախորդների գիրկը. այդպես չի լինում։ Մենք ծանոթանալու հնարավորություն ենք ստեղծում. նրանք ծանոթանում են ինչ-որ մի տղամարդու հետ, գնում հանդիպման, իսկ հետագայում թե ինչ կլինի, կախված է միայն իրենցից։ Եթե աղջիկը չի գնում հանդիպմանը, ոչինչ չի անում տղամարդուն գրավելու համար, հենց այստեղից էլ սկսվում են խնդիրները», - ասել է Սյաբիտովան։



