«Չեխիայի Հանրապետությունն տվյալ հարցում Հայաստանի կողմն է: Սաֆարովը դատապարտված մարդասպան է, սպանությունը մնում է սպանություն, եւ այն, ինչ տեղի ունեցավ, ծաղրանք է զոհվածի հարազատների, արդարության եւ իրավունքի գերակայության սկզբունքների հանդեպ», - ասել է Կարել Շվարցենբերգը:

***

Չեխիայի ԱԳ նախարար. «Ադրբեջանի հեղինակությունը եւ իմիջը խիստ վնասված են»

Կարել ՇվարցենբերգԵրեւան: Մեդիամաքս: Չեխիայի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգն ասել է, որ «Ռամիլ Սաֆարովի գործը ծաղրանք է արդարության եւ իրավունքի գերակայության սկզբունքների հանդեպ»: 

Նախարարն այդ մասին ասել է սեպտեմբերի 6-ին` Չեխիայի Խորհրդարանի ներկայացուցիչների պալատի պատասխանելով Չեխիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Ռոբերտ Բոհնիշի հարցին.

«Չեխիայի Հանրապետությունն տվյալ հարցում Հայաստանի կողմն է: Մեր դիրքորոշման եւ զորակցության մասին արդեն տեղեկացրել ենք Հայաստանի  դեսպանին: Սաֆարովը դատապարտված մարդասպան է, սպանությունը մնում է սպանություն, եւ այն, ինչ տեղի ունեցավ, ծաղրանք է զոհվածի հարազատների, արդարության եւ իրավունքի գերակայության սկզբունքների հանդեպ», - ասել է 
Կարել Շվարցենբերգը:

Անդրադառնալով Ադրբեջանի ղեկավարության գործողություններին, առաջին փոխվարչապետը նշել է. «Մենք խորապես մտահոգված ենք Ադրբեջանի կառավարության քայլերով, որի մասին տեղեկացրել ենք նաեւ իրենց՝ Պրահայի դեսպանության միջոցով: Չեմ կարծում, որ սա միայն Հունգարիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի կառավարությունների հարցն է: Ողջ միջազգային հանրությունը խորապես մտահոգված է հատկապես Ադրբեջանի գործողություններով: Ադրբեջանի հեղինակությունը եւ իմիջը խիստ վնասված են»: 

Կարեն Շվարցենբերգը նաեւ հավելել է, որ Ադրբեջանի գործողությունները «վնասում են ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ վստահությունն ամրապնդելու միջազգային հանրության ջանքերին, թուլացնում խաղաղ բանակցությունների գործընթացը եւ, ի վերջո՝ վնասում Ադրբեջանին»:

Լուսանկարը` http://www.blisty.cz

Աղբյուրը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել