Այսօր քաղաքակիրթ աշխարհը մշակել է քաղաքական կոնֆլիկտների լուծման եռաստիճան մի մոդել, որը զարգացման միտմամբ այդ գործընթացը տանում է անկման. կոնֆլիկտ, մրցակցություն, համագործակցություն: Մինչդեռ՝ քաղաքակիրթ աշխարհում բնակվող Ադրբեջանի ղեկավարությունը մշակել է իր սեփական մոդելը՝ կոմպրոմիսի բացառում, սպառազինությունների մրցավազք, կոնֆլիկտի էսկալացիա, պատերազմ: Այս մտայնությունը, որն աստիճանաբար վեր է ածվում ստերեոտիպային վարքի մեր հարևանների մոտ, դառնում է նաև ֆաշիզմի կնքահայրը: Ֆաշիզմն ունի երեք հատկանիշ.

1. մեկ պատճառ՝ սոցիալական դեպրեսիա, ընդ որում՝ նաև ղեկավարների մոտ՝ քաղաքական մոտիվներով, 
2. երկու ճանապարհ. մեղավորների փնտրտուք և պատերազմ (նաև ներքին՝ էթնիկ զտումների տեսքով) կամ, որ Ադրբեջանի դեպքում ավելի հավանական է սոցիալ-քաղաքական դեգրադացիա, պայթյուն և մասնատում,
3. մեկ հանգուցալուծում երկու կողմից՝ պատերազմական և սոցիալական կապիտուլյացիա:
Հ
ետևանքը նույնպես տխուր է. Ռևանշիզմ կամ ավտորիտար ռեֆլեքս, բայց այս անգամ կոնֆլիկտի օբյեկտը կարող է փոխվել, օրինակ՝ դառնալ շատ հարազատ Թուրքիան՝ տարբեր պատճառներով՝ ընդհուպ օգնության չհասնելու: Կարող է լինել այլ պատճառ՝ տարածքային խանդի տեսքով: Ի դեպ, այս հանգամանքը կարող է ամենևին էլ չլինել ռևանշիզմի արդյունք, այլ՝ չիրացված երազանքի այլընտրանքային պոռթկում: Դիցուք՝ Նախիջևանն ավելի շատ կամ հիմնականում կառավարվում է Թուրքիայի կողմից, ինչը չի վրիպում Բաքվի խանդոտ աչքից: Հիմա էլ նոր պայմանագիր է ստորագրվել Նախիջևան-Կարս երկաթուղի կառուցելու համար, որն էլ ավելի կկապի այդ ռեգիոնը Թուրքիային: Տնտեսությունն ամբողջովին կներքաշվի թուրքական տիրույթ, իսկ ամբողջական կառավարումը կամ վերահսկումն արդեն տեխնիկայի հարցեր են: Դե, մնում է չռեալիզացված խանդերն ու պահանջմունքները դրսևորել հարազատ եղբոր դեմ, որովհետև, մինչ Բաքվում զբաղված են ԼՂՀ-ն <հետ բերելու> խնդրով, նա <գողանում է> Նախիջևանը...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել