Վերջերս տարբեր անձանց կողմից, վիրավորական նյութեր են հրապարակվում մեր մեծերի մասին,բանը հասավ նրան,որ համարձակվեցին նույնիսկ Ազնավուրին պախարակել:Նմանատիպ մարդիկ իրեց գրառումներով խայտառակում են ողջ ազգը՝արժեզրկելով մեր մեծերին:Մի քանի օր առաջ ցեխ էին շպրտում Ջիգարխանյանի վրա,հերթը հասել է Ազնավուրին:Չեմ զարմանա,որ մի օր նմանները համարձակվեն պախարակել նաև Մոնթեին,Մհեր Մկրտչյանին,Քրքորյանին,Հրանտ Դինքին և մյուս արժանավոր զավակներին:
Արա հեռու մնացեք մեր արժեքներից,չհամարձակվեք Ձեր կեղտոտ մտքերով մոլորեցնել մարդկանց:Ազնավուրի մասին բոլորս գիտենք,որ խոշորագույն արվեստագետ լինելուց բացի նաև մեծագույն հայ է և Ձեր նեղ ուղեղներով չփորձեք մոտենալ նրան:Որոշ լրագրող կոչվածներ աղավաղել են մաեստրոյի մտքերը,որի պատճառով որոշ չկայացածներ համարձակվեցին պախարակել Ազնավուրին:
Ահա դիտեք վերջերս տեղի ունեցած հարցազրույցը,որը տվել է Ռոսիյա ալիքին և ամաչեք Ձեր գրածներից,լսեք և տեսեք Մեծն հայի մտքերը Հայաստանի մասին:
Հ.Գ. Իսկ Ազնավուրին առողջություն ցանկանանք,որպեսզին շուտ ապաքինվի և համերգներ ունենա:Մաեստրոն վերջերս առողջության հետ խնդիրներ էր ունեցել և հայտնվել հիվանդանոցում,ինչի արդյունքում հետաձգվել էին մոտակա համերգները: