«Հայաստանի ձայն»-ի վերջին թողարկման ժամանակ Սոնան գերազանցեց ինքն իրեն։ Բառիս բուն իմաստով գերազանցնեց։ Նման ճչուն գեղցիության դրսևորում վաղուց չէի տեսել մեր հեռուստաեթերում։ Ու ակամայից, կրկին հարց է ծագում՝ ուղղված կազմակերպիչներին. սրան էլ բերել եք որ ի՞նչ անեք։ Իբր առաջին եթերաշրջանում բացի Արտոյի հետ դուգա տալուց, էլ ինչո՞վ աչքի ընկավ։ Հեն ա, դաժե էն գյոզալ Մաշան դրա ձեռն ընկավ ու ո՞ւր ա էսօր էդ երեխեն, ի՞նչ տվեց իրեն Սոնայի հետ համագործակցությունը...

Չգիտեմ, ասում են ճաշակն ընկեր չունի, բայց ես այդպես էլ չհասկացա, թե Սոնայի «արվեստը» գնահատելու համար ինչ ճաշակ ա պետք։ Ախր էդ ծյոտկեն որ խոսում ա, ոնց որ մեխով ապակին քերծելու ձայներ գա։ Խոսում ա անկապ, նեվպապադ, կիսագրագետ։ Ընդ որում, կիսագրագետ խոսում ա թե՛ հայերեն, թե՛ ռուսերեն։

Վերջին թողարկամանը Սոնան ի ցույց դրեց նաև իր մյուս անձնային որակները, կան ավելի ճիշտ՝ անորակները... Յանի ինչի՞ չէղած տեղը բռնեց ու թռավ Ռիվասի դեմքին։ Նենց չի, որ Ռիվասի մեծ երկրպագու եմ, բայց Սոնայի կծելու իմաստը չհասկացա։ Յանի ի՞նչ, ուզում ա ասի Ռիվասը երգող չի ու սիրածներով ա՞ շոուբիզնես մտել։ Ինչի Սոնան արդեն մոռացե՞լ ա, թե ինքը ոնց ա մտել շոու բիզնես։

Կամ էլ թե չէ ինձ ամենաշատը տհաճություն պատճառած վիսկչկայությունը։ Իսպանացի էր տեսել, չոքերը թուլացել էր։ Թուլացել էր էն աստիճան, որ ինձ համար այդպես էլ գաղտնի մնացած պատճառներով, սկսեց իսպանացու համար իտալերեն երգել (երգելը հարաբերական էր այդ պարագայում՝ ավելի ճիշտ կլինի ասել, ապակու վրա մեխով խազելով ինչ որ մեղեդի նմանակել) ու վերջում էլ ասեց «Թենք յու»։ Ախր ասա ինչի՞...

Մի խոսքով, այս անգամվա Հայաստանի ձայնը խայտառակություն է ու դրանում մեծապես պատասխանատու է Սոնան՝ իր ճչուն քաղքենիությամբ, վուլգարությամբ ու ֆորմատային անհամապատասխանությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել