2796 տարվա մեջ այդպես էլ բան չսովորեցինք...

Ռուսական, Բելուռուսական և Ուկրաինական ֆեյսբուքը և մամուլը հոկտեմբերի 10-ից հետո ողողված էր մեր եռամիասնության հանրահավաքի նյութերով: Մոսկվայում, Մինսկում ու Կիևում համոզված են, որ այդ հանրահավաքը ՌԴ-ի դեմ էր կազմակերպվել: Իմ կողմից հավելեմ, որ օրն ու ժամը այդ մասին էին խոսում: Քաղաքականության մեջ պատահական ընտրված օրեր չեն լինում, ինչպես նաև պատերազմները պատահական չեն սկսվում, այնպես որ միամտությունը է հավատալը, որ այդ օրը ռուսի խոսքով ասած «пальцем в небо»-էր:

Հիմա թողնենք Ռուսիան ու վերադառնանք Նաիրյան երկիր ու էլի խոսենք հոկտեմբերի 10-ի մասին: Ես ոնց նկատեցի ՖԲ-ում շատ օգտատերեր, որ մինչև հոկտեմբերի տասը շատ ակտիվ էին հոկտեմբերի՝ 11-ին միանգամից պասիվացան: Իմ կարծիքով նրանք էլ հասկացան, որ իրենց սպասելիքները չարդարացավ: Իրանք էլ հասկացան, որ հոկտեմբերի 10-ից առաջ եռամիասնությունը լավ փուշիկ էր փչել, որը և տրաքեց ամսի 10-ին, սակայն այդ փուչիկի մեջ միայն ու միայն օդ էր:

Ֆուտբոլային կրքերը վերադարձան Հայաստան: Արժանի խաղ ցուցադրեցին մեր տղեքը Սերբերի հետ խաղում: Սերբերը մի կերպ մեկ միավոր տարան Հայաստանից: Բերնարդ Շալանդի ճիշտ մարտավարությունը ու մեր տղեքի նվիրվածությունը ցանկալի արդյունքի են բերում: Մարկոսին մեղադրել չի կարելի, որովհետև նա նույնպես նվիրված խաղաց ու նվիրված խաղալու է Հայ ազգի համար: Ռոբերտո Բաջոն էլ 11 մետրանոց չիրացրեց ու իր հավաքականը չեմպիոն չդարձավ: Այնպես, որ կեցցե Մարկոսը, Կեցցե Շալանդը ու Կեցցեն բոլորը:

2796 տարվա մեջ մենք ոչինչ չսովորեցինք: Երեկ բոլորը ուրախ շնորհավորում էին Երևանի ծնունդը, ժպիտներ ու փուչիկներ էին բաժանում: Այս ամենը շարունակվեց մինչև ուշ գիշերը: Արդեն 00:00-ից հետո մոտավորապես 1:00-ին ես քաղաքում մի քիչ զբոսնեցի ու նայեցի ամայացած Երևանին, այդպիսի պատկերներ տեսել էի միայն հոլիվուդյան ապոկալիպտիկ ֆիլմերում: Երբ աղետից հետո փողոցները լքվում են ու փողոցի տերերն են դառնում թղթերը, դատարկ շշերը ու աղբը առհասարակ: Չի կարելի մարդ եղեք, ոչ թե մարդանման խոզ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել