Քաղաքականությունը երբեք երկատման, եռատման, քառատման եւ այլատման չի ենթարկվում: Դա բացառապես միասնական գործընթաց է եւ դրա արհեստական բաժան-բաժան անելը հիմքում ունի ընդամենը տեսական պայմանականություն, որն օգտագործվում է միայն քաղաքական հետազոտությունների մեջ, բայց ո՛չ գործնական եւ իրական քաղաքականության: Քաղաքական հաշվարկներում որեւէ քիչ, թե շատ լուրջ ազդեցության տարրի բացակայությունը կամ շրջանցումը խոցելի են դարձնում այդ տարրը անտեսող կողմի դիրքերը: Էլ ուր մնաց, երկուսից՝ մեկը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/yerjanik.abgaryan/posts/552106974935145?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



