Cosmo.am-ը գրում է․
5 ելակ
1 փունջ հազար
1 վարունգ
1-2 ճյուղ անանուխ
20 գ արևածաղկի սերմեր
50 գ դդմի սերմեր
½ ավոկադո
50 գ ֆետա պանիր
15-20 ձիթապտուղ
Կիտրոնի հյութ
Ձիթայուղ
Աղ
Պղպեղ
Վարունգը և ֆետա պանիրը կտրատիր խորանարդիկներով: Մատուցման համար նախատեսված ափսեի մեջ հազար կտրատիր: Ելակները կիսիր մեջտեղից, ավոկադոն բաժանիր բարակ երկար ձողիկների: Ելակը, ձիթապտուղները, ավոկադոն, վարունգը և սերմերը խառնիր հազարին: Համեմիր ձեթով, կիտրոնի հյութով, աղով և պղպեղով։ Պանիրն ավելացրու վերջին պահին: Աղցանի վրա մի քանի թերթիկ անանուխ դիր և մատուցիր:
Նյութի աղբյուր՝ http://www.cosmo.am/am/lifestyle/receipt/91176VI74KR242HK
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել