Երեկ համացանցով լսեցի Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը և պետք է նշեմ, որ թեև ի սկզբանե գիտեի, որ նոր բան չի հնչեցվելու իր կողմից, սակայն չէի սպասում, որ ՀՀ առաջին նախագահի, համապետական հանրահավաք հայտարարած լիդերի ելույթը կլիներ այդքան թույլ և միջակ, որը ոչնչով չէր տարբերվի սովորական քաղաքացու դատողություններից․արդեն 10 տարի է ԼՏՊ-ն նույն երգն է երգում, այն է՝սարգսյանական վարչախումբը երկիրը տանում է կործանման, սակայն դա չի խանգարում իրեն երկրի արտաքին քաղաքականությանը /ԼՂՀ հիմնախնդրի կարգավորում, ինտեգրացիոն գործընթացներ և այլն/ վերաբերող ամենավճռական պահերին ցուցաբերել չեզոքություն և պասիվություն։ Երեկվա ելույթի ժամանակ ԼՏՊ-ի կողմից կրկին չհնչեց որևէ հստակ տնտեսական ծրագիր, որի միջոցով միայն կարելի է երկիրրը և ժողովրդին դուրս բերել այս ճգնաժամային իրավիճակից։ Բոլոր բանախոսները խոսեցին ընդամենը այս ոչ-լեգիտիմ իշխանության վարած տնտեսական քաղաքականության հետևանքները վերացնելու մասին, սակայն որևէ հստակ տնտեսական տեսլական չքննարկեցին, ինչը փաստում է իմ այն համոզմունքը, որ ԼՏՊ-ն չունի տնտեսական մտածողություն և երկրի կառավարման գործընթացը կրկին ուզում է տեսնել քաղաքական կոնտեքստում միայն։
Մի քանի անգամ հնչեցվեց այն միտքը, որ ոչ մի դեպքում չի թույլատրվում ինքնագործունեությունը և ժողովուրդը պետք է կուրորեն գնա եռյակի նախանշած ճանապարհով միայն։ Մնում է հարցնել ԼՏՊ-ին, թե այդ որ իրավունքով է ՀՀ քաղաքացիներին զրկում ազատ գործելու իրենց իրավունքից և եռյակի այդ որ արժանիքների համար պիտի ժողովուրդն այդպես վարվի։
Դիտարկելով հանրահավաքի մասնակիցների տարիքային ցենզը՝ պետք է նշեմ, որ մասնակիցների 70%-ը տարեց թոշակառու մարդիկ էին, ովքեր թոշակառու են, գործ չունեն անելու և նման հանրահավաքներին մասնակցում են տարիներից եկած սովորույթով միայն։ Եվ, ինչպես միշտ, ԼՏՊ-ի հանրահավաքներին ներկա է մի խավ, որը գալիս է հանրահավաքների, իր ներսում կուտակված ցասումը բավարարելու համար միայն և ամեն մի խոսքից հետո գոչում է այոոոոոոո, ինքն էլ չգիտակցելով, թե ինչի համար․ի վերջո ԼՏՊ-ի քաղաքական հենարանը միշտ էլ եղել է ամբոխը և ոչ գիտակից քաղաքացիական հասարակությունը և եթե ժամանակին կային այդպիսիք ԼՏՊ-ին համակրող, իր վարած կործանիչ քաղաքականության պատճառով կորցրեց նաև նրանց։
Երեկվա հանրահավաքը եթե ժողովրդական լեզվով բնութագրելու լինեմ,կանվանել ջուր-ծեծոցի, որի ընթացքում հնչեցրած մտքերը կարելի էր ժողովրդին փոխանցել ընդամենը մեկ մամուլի ասուլիսի միջոցով։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.zakharyan.9/posts/310910859092524?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել