Ահա եկավ հոկտեմբերի 10-ը: Հանրահավաքի հետ կապված դեռ բազմաթիվ վերլուծություններ կլինեն, վերլուծաբաններից ամեն մեկն, իհարկե, կփորձի յուրովի ներկայացնել, թե իրականում հանրությանը ինչ կտա այս հանրահավաքը, կփորձի կանխատեսել, թե ինչպիսին կլինի հաջորդ հանրահավաքը: Խորը վերլուծությունները թողնենք մեր վերլուծաբաններին, իսկ մենք փորձենք հասկանալ, թե ինչու հանրահավաքի վերջին մասում «նեղացավ, կամ նեղացրին» «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին: Եվ այսպես. իր ելույթի վերջում Րաֆֆին ասաց, որ հիմա իրենք առաջնորդներով կխորհրդակցեն և կասեն հետագա քայլերը ինչպիսին են լինելու և երբ նա մոտեցավ մնացած առաջնորդերին, որպեսզի ի կատար ածի իր մտադրությունը, նրան, մեղմ ասած, “բանի տեղ չդրեցին”: Ասում են՝ Րաֆֆին խիստ վիրավորվել է գործընկերների նման վերաբերմունքից և նույնիսկ երթին չի մասնակցել: Ինչևիցէ, փաստը մնում է փաստ` ստացվում է, որ Րաֆֆու կարծիքը բնավ չի հետաքրքրում վերջիններիս: Բնական է, որ այս հանգամանքն իր հետ մի քանի հարցեր է երևան բերում`
1. Ի՞ նչ պատահեց, որ Րաֆֆին, կարելի է արդեն ասել ,քաղաքական մոդայից դուրս եկավ, այն Րաֆֆին, ով նախագահական ընտրություններից անմիջապես հետո,կարելի է ասել, ավելի մեծ բազմություն էր հավաքել, քան այսօրվա հանրահավաքին էին մասնակցում:
2. Ինչպե՞ս ստացվեց, որ ըստ տրամաբամության որոշիչ ձայն ունենալու փոխարեն Րաֆֆին այսօր նույնիսկ խորհրդակցական ձայն չունի։
3. Ի՞նչ է փոխվել քաղաքական հարթության մեջ
Հ.Գ. Այն, որ “ Ժառանգությունը” այսօր եռյակում, ինչպես ռուսներն են ասում , “ первый ряд из остающих” դիրքն է զբաղեցնում, մենք համոզվեցինք. մնում է հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=597181450394112&set=a.239476602831267.45404.100003067879359&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել