Newsbook.am-ը գրում է․
Ազատության հրապարակում շարունակվում է մարդկանց հոսքը: Սա, կարելի է ասել, աննախադեպ է այն առումով, որ հանրահավաքից դեռևս ժամեր առաջ` մարդիկ շտապում են Ազատության հրապարակ: Չնայած ճանապարհների փակ լինելուն, այնուամենայնիվ, մարդիկ կարողացել են Երևան հասնել նաև մարզերից: Հիշեցնենք՝ ոչիշխանական ուժերը սեպտեմբերից 25-ից մարզային հանդիպումներով հասարակությանն իրազեկում էին այսօրվա հանրահավաքի մասին: Այսօր Եռյակը ներկայացնելու է իշխանափոխության իր ծրագիրը։
Նյութի աղբյուր՝ http://newsbook.am/?p=40935&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել