«Օլիգարխիա» կոչվող վաճառականների ու պետական պաշտոնյաների միաձուլումն ու միացումը նոր երևույթ չէ: Հին Հունաստանից ու Հռոմից մինչև միջնադարյան Անգլիա, ազգերն ու պետությունները գոյանում ու կոփվում էին դասակարգային պայքարում: Հին Հայաստանից մինչև Մոսկովյան Ռուսիա արքաները օրհասական պահին դիմում էին ժողովրդին օլիգարխ-իշխանների դեմ պետականությունը պաշտպանելու կոչով: Որտեղ դա հաջողվում էր` ստեղծվում էր հանրային ու անձնական շահերը համակարգող խորհրդարան, գործում էր ժողովրդավարություն, երկիրը հաղթում ու հզորանում էր: Այսպես ստեղծվեց Եվրոպան: Որտեղ դա չեր ստացվում ու օլիգարխների կամ արքայի վրա օրենսդրական ու հանրային զսպաշապիկ չեր հաքվում, այնտեղ պետությունները տապալվում էին ներքին և արտաքին ճնշման տակ: Այսպես կղերականներն ու դավաճան իշխանները Պարսկստանին հանձնեցին Արշակ արքային,տապալեցին մեր պետականությունը, ուրացան Փառանձեմ թագուհուն: Օլիգարխները հետապնդում են նեղ անձնական շահերն ու երբեք չեն առաջնորդվում պետական բարձրագույն շահով, ահա ինչու նրանց իշխանությունը կործանարար է ազգի ու պետության համար: Այդպես տապալվեց և Բյուզանդիան, երբ Պոլիսի մեծահարուստները փոխանակ մայրաքաղաքի պաշտպանությանն աջակցեին, հարուստ նվերներով դիմավորեցին զավթիչ թուրք սուլթանին: Թուրքը ընծաներն ընդունեց, հետո գլխատեց այդ բոլոր ապուշներին, ասելով, որ սեփական երկիրը դավաճանողը միշտ կմատնի ուրիշին: Այսպես են վարվում այսօր հայ մեծահարուստները, Ռուսաստանին հանձնելով թալանված Հայաստանն ու սեփական դիզած հարստությունն էլ պահելով Ռուսաստանում: Ռուս արքան արդեն սկսեց նրանց ջարդը: Իսկ այստեղ, Հայաստանում, նրանք միավորվել են, զգալով վտանգը, սակայն ոչ թե Հայրենիքը պաշտպանելու, այլ զավթիչներին այն հանձնելու «պատիվը» վիճարկելով: Նրանք այժմ մրցում են օրվա հանձնակատարի հետ միայն մի հարցում` թե նրանցից ո՞վ է ավելի հավատարիմ մեր երկրի պարիսպների տակ կանգնած հերթական սուլթանին: Վաճառականները միայն վաճառել գիտեն: Իրենք իրենց արդեն վաղուց են վաճառել, երկրի անցյալ ու ներկա հարստությունը նույնպես թալանել, վաճառել ու վերավաճառել են: Այժմ պատրաստվում են վաճառել մեր երկրի ու մեր երեխաների ապագան: Հայեր, ով դեռ մնացել է, եկեք ասենք մեզ, նրանց ու բոլորին. ՉԻ ՎԱՃԱՌՎՈւՄ «Օլիգարխիա» կոչվող վաճառականների ու պետական պաշտոնյաների միաձուլումն ու միացումը նոր երևույթ չէ: Հին Հունաստանից ու Հռոմից մինչև միջնադարյան Անգլիա, ազգերն ու պետությունները գոյանում ու կոփվում էին դասակարգային պայքարում: Հին Հայաստանից մինչև Մոսկովյան Ռուսիա արքաները օրհասական պահին դիմում էին ժողովրդին օլիգարխ-իշխանների դեմ պետականությունը պաշտպանելու կոչով: Որտեղ դա հաջողվում էր` ստեղծվում էր հանրային ու անձնական շահերը համակարգող խորհրդարան, գործում էր ժողովրդավարություն, երկիրը հաղթում ու հզորանում էր: Այսպես ստեղծվեց Եվրոպան: Որտեղ դա չեր ստացվում ու օլիգարխների կամ արքայի վրա օրենսդրական ու հանրային զսպաշապիկ չեր հաքվում, այնտեղ պետությունները տապալվում էին ներքին և արտաքին ճնշման տակ: Այսպես կղերականներն ու դավաճան իշխանները Պարսկստանին հանձնեցին Արշակ արքային,տապալեցին մեր պետականությունը, ուրացան Փառանձեմ թագուհուն: Օլիգարխները հետապնդում են նեղ անձնական շահերն ու երբեք չեն առաջնորդվում պետական բարձրագույն շահով, ահա ինչու նրանց իշխանությունը կործանարար է ազգի ու պետության համար: Այդպես տապալվեց և Բյուզանդիան, երբ Պոլիսի մեծահարուստները փոխանակ մայրաքաղաքի պաշտպանությանն աջակցեին, հարուստ նվերներով դիմավորեցին զավթիչ թուրք սուլթանին: Թուրքը ընծաներն ընդունեց, հետո գլխատեց այդ բոլոր ապուշներին, ասելով, որ սեփական երկիրը դավաճանողը միշտ կմատնի ուրիշին: Այսպես են վարվում այսօր հայ մեծահարուստները, Ռուսաստանին հանձնելով թալանված Հայաստանն ու սեփական դիզած հարստությունն էլ պահելով Ռուսաստանում: Ռուս արքան արդեն սկսեց նրանց ջարդը: Իսկ այստեղ, Հայաստանում, նրանք միավորվել են, զգալով վտանգը, սակայն ոչ թե Հայրենիքը պաշտպանելու, այլ զավթիչներին այն հանձնելու «պատիվը» վիճարկելով: Նրանք այժմ մրցում են օրվա հանձնակատարի հետ միայն մի հարցում` թե նրանցից ո՞վ է ավելի հավատարիմ մեր երկրի պարիսպների տակ կանգնած հերթական սուլթանին: Վաճառականները միայն վաճառել գիտեն: Իրենք իրենց արդեն վաղուց են վաճառել, երկրի անցյալ ու ներկա հարստությունը նույնպես թալանել, վաճառել ու վերավաճառել են: Այժմ պատրաստվում են վաճառել մեր երկրի ու մեր երեխաների ապագան: Հայեր, ով դեռ մնացել է, եկեք ասենք մեզ, նրանց ու բոլորին. ՉԻ ՎԱՃԱՌՎՈւՄ…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigrankhzmalyan/posts/841556019211287
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել