Այսօր ԲՀԿ ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը և ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը հանդես եկան հայտարարությամբ:
Լևոն Զուրաբյնաը ilur.am-ին տված հարցազրույցում նշեց, թե զարմացած է, որ ընդհանրապես քննարվում էր Լևոն Տեր Պետրոսյանի և Գագիկ Ծառուկյանի՝ հանրահավաքին նեկա լինել չլինելու հարցը: Զուրաբյանի կարծիքով, իզուր էին բոլոր կասկածները:
Իվետա Տոնոյանը նույնպես զարմացած է Ծառուկյանի՝ հանրահավաքին մասնակցության վերբերյալ կասկածների վերաբերյալ:
Լավ հիմա հարց է առաջանում թե այդ ու՞մ կասկածանքներից ու քննարկումներից են զարմացած: Չէ , որ օրեր առաջ tert.am-Ին տված հարցազրույցում հենց ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը և Ժառանգության անդամ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեցին, որ առաջնորդների՝ հանրահավաքին ներկա լինել չլինելու փաստը դեռ որոշված չէ: Մեջբերեմ tert.am-ին տված նրանց հարցազրույցներից մի հատված: Զոհրաբյանը ասաց. «հանրահավաքին, ամեն ինչ կտեսնենք», Արամ Մանուկյան. «Լիդերների մասնակցության մասին դեռ տեղյակ չենք»։ Արմեն Մարտիրոսյան. «ցանկալի կլինի, որ լիդերները լինեն և ժողովուրդը ակտիվ մասնակցի»,
Ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները՝ Ծառուկյանի ելույթից ոգևվորված, առանց մի փոքր մտածելու մեղադրում են ուրիշներին նմանատիպ լուրեր տարածելու ու կասկածներ ունենալու մեջ: