Tert.am-ը գրում է․
Եռյակը առանց «Հայ յեղափոխական դաշնակցություն» խմբակցության կարծիքը հարցնելու է որոշել վաղվա հանրահավաքին ամփոփել և ներկայացնել եռյակի դիրքորոշումը քառյակի կողմից մշակված 12 կետի վերաբերյալ վերջերս Կառավարության ներկայացրած գնահատականի շուրջ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Հայ յեղափոխական դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը և ավելացրեց, որ եռյակի խնդրանքով իրենք «Դաշնակցության» 7-8 էջից կազմված գնահատականը ուղարկել են եռյակին և մինչ օրս որևէ պատասխան չեն ստացել:
«Մենք ունեինք պայմանավորվածություն՝ ամփոփելու քառյակի 12 կետը, և նախկին մեր բոլոր հանդիպումների ժամանակ այդ հարցը քննարկվել է: Մենք առաջարկել էին, որ յուրաքանչյուր խմբակցություն իր ամփոփումն անի, որից հետո միասին հանդիպենք ու միասնական փաստաթուղթ պատրաստենք: Պայմանավորվեցինք, որ հոկտեմբեր 8-ին հանդիպենք, սակայն մեզ տեղեկացրին, որ հանրահավաքների հետ կապված՝ չեն հասցնում հանդիպմանը և խնդրեցին մեզ՝ գրավոր ուղարկել մեր դիրքորոշումը, իրենք էլ եռյակի կողմից պատրաստված մի թռուցիկ փաստաթուղթ ուղարկեցին մեզ»,-ասաց պատգամավորը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



