Լինելով քաղաքականության մեջ՝ ընթացող հանրահավաքներն ու հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքը հավատացեք այնքան անհետաքրքիր են ինձ համար,որ անգամ հարկ չեմ համարում գոնե մեկ անգամ դիտել դրանք,քանզի հստակ գիտեմ, ով ինչից է խոսելու և ինչ շեշտադրումով։ Մարտի 1-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ մի նոր բան չասաց, ավելին սահմանադրական բարեփոխումների մասին հնչեցրեց այն, ինչ ես դեռ նրանից 2-3ամիս առաջ էի ասել, այն է, որ դա ՀՀԿ-ի վերարտադրման գործիքն է դառնալու։ Հիմա գնամ հանրահավաքին, որ ինչ լսեմ" այն ինչ իրենցից լավ գիտեմ" Բոլորը ամենուրեք հարցնում են գնալու եմ արդյոք հանրահավաքին, թե ոչ, ասում եմ արդեն որերորդ անգամ՝ՈՉ, քանզի այս ընդդիմությունն ինձ համար չի նույնանում ազգային-իրավական պետության երաշխիք հանդիսացող ընդդիմության հետ, իսկ ժողովրդական լեզվով ասած մրից դուրս գալ մրջուրն ընկնելը այնքան էլ խելացի քայլ չի։ Համբերեք մինչև իրական իշխանափոխություն, որը մոտ ապագայում է սպասվում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.zakharyan.9/posts/310150619168548
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել