Replik.am-ը գրում է․

Սեպտեմբերի 20-21-ին Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը հարցում է անցկացրել 1600 քաղաքացիների և 42 սուբյեկտների շրջանում, որի նպատակը եղել է ՌԴ քաղաքացիների կարծիքով բարեկամական և ոչ բարեկամական երկրների ցանկը կազմելը:

Հարցման արդյունքների համաձայն, ոռւսաստանցիների կես Չինաստանը համարում է բարեկամական երկիր: Վերջին 6 տարվա ընթացքում այս ցուցանիշը գրեթե երկու անգամ մեծացել է:

Չինաստանից բացի, Ռուսաստանի բարեկամական երկրների ցուցակում են հայտնվել նաև Բելոռուսը, Ղազախստանը, Հնդկաստանը, Բրազիլիան, Կուբան և Արգենտինան: Ինչ վերաբերում է նախկին Խորհրդային Միության երկրների հետ Ռուսաստանի հարաբերություններին, ապա մասնավորապես Հայաստանին բարեկամական երկիր համարում է ռուսների մոտավորապես 2 տոկոսը: Ցուցակը եզրափակում են Ֆրանսիան և ԱՄՆ-ը` 1-ական տոկոսով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել