Yerkir.am-ը գրում է.
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի և Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեի հետ ՀՀ նախագահական նստավայր այցին և նախագահի հետ հանդիպմանը: Հարցին, թե, հանրահավաքին ընդառաջ, ի՞նչ կարիք կար հյուրերին ուղեկցել Բաղրամյան 26, Ծառուկյանը պատասխանեց. «Եթե եկել է աշխարհի օլիմպիական կոմիտեի նախագահը, որ երկիր որ մտնի, պատերազմող երկրում էլ, ուրեմն այդ երկրում պատերազմը դադարում է: Ուզում եմ, որ մեր լրագրողները մի քիչ տեղեկացված լինեն դրանից: Հարգելով մեր պետությանը` ես պարտավոր եմ իմ հյուրերի հետ գնալ, քննարկել, բայց դա ոչ մի բանի չի խանգարում` մեր սկզբունքին, մեր մոտեցմանը, մեր տեսակետին»:
Տեսանյութն՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/am/news/74109.htm
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



