1940 թվականի հոկտեմբերի 9-ին  ծնվել է բրիտանացի ռոք-երաժիշտ, «The Beatles» խմբի հիմնադիրներից մեկը՝  Ջոն Լենոնը։ BlogNews-ը հավաքել է նրա կյանքին վերաբերող հետաքրքիր փաստեր.

1. Ամբողջական անունը-Ջոն Ուինստոն Լենոն։ Յոկո Օնոյի հետ ամուսնությունից հետո նա փոխեց իր անունը՝ դառնալով Ջոն Օնո Լենոն։

2. Ջոն Լենոնը մեծացել է ոչ լիարժեք ընտանիքում։ Հայրը լքել է ընտանիքը, երբ նա 5 տարեկան էր, իսկ մայրը  ենթարկվել է ավտովթարի։

3. Ջոն Լենոնին սպանել է նրա երկրպագուներից մեկը՝Մարկ Չեմպմենը։

4. 1966 թվականի ամռանը Լենոնը դառնում է մեծ սկանդալի պատճառ՝ հայտարերելով. «Քրիստոնեությունը վաղ թե ուշ կսպառի իրեն. կփոքրանա և կանհետանա։Այս հարցի շուրջ վիճել իմաստ չունի. ես ճիշտ եմ, և ապագան ցույց կտա դա։Արդեն հիմա մենք ավելի հայտնի ենք, քան Հիսուսը։ Վերջին արտահայտությունը հանգեցրեց նրան, որ խմբի սկավառակները զանգվածային այրեցին, և, ինչ-որ ժամանակ անց, Լենոնը ստիպված էր հրապարակավ ներողություն խնդրել նրանցից, ում վիրավորել էր նման արտահայտությամբ։

5.«Imagine» երգը արգելված էր անգլիական կրոնական դպրոցներում՝ «And no religion too» /և ոչ մի կրոն/ արտահայտության համար։

6. Լենոնը գտնվում էր ԿՀՎ/ կենտրոնական հետախուզական վարչություն/ հսկողության տակ։

7. Երբ Ջոն Լենոնը գնեց Dorinish կղզին Մեյո կայսրությունում գտնվող Կլու ծովածոցում/ Իռլանդիա/ այն ստացավ «Բիթլզ կղզի» անվանումը։ Լենոնի մահից հետո նրա կինը՝ Յոկոն, վաճառեց կարողությունը և փողը նվիրաբերեց Իռլանդիայի մանկատանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել