Panorama.am-ը գրում է.
Եթե ԵՏՄ-ն կայանա որպես կառույց, այն լինելու է «քաղաքական կայսրություն», որտեղ անիմաստ կլինի խոսել դատական համակարգի անկախության ու քաղաքական նախաձեռնություններով որևէ հաջողության հասնելու համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն` ավելացնելով, որ ցանկացած պետության ողնաշարը դատական իշխանությունն է, որն անկախ պետք է լինի գործադիր իշխանությունից:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ հնարավոր ազդեցություն կարող է ունենալ երկրի դատական համակարգի և առնչվող օրենսդրության վրա ԵՏՄ-ին անդամակցելը «Իրավունքի պաշտպան առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը նշեց, որ դատաիրավական դաշտում Հայաստանը կկարողանար լինել օրինակ ԵՏՄ անդամ երկրների համար. «Սակայն հաշվի առնելով քաղաքական դաշտը Հայաստանը չի դառնա այն լոկոմոտիվը, որը կտանի դեպի դատաիրավական ոլորտի բարեփոխումների»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



