Հատուկ «Հաղթանակած Մայդանի քնարերգուների» համար ուզում եմ պատմեմ, թե ինչ է կատարվում հենց հիմա Կիևում, որ էլի չսկսեն անկապ հեքիաթներ պատմելը փողոցային ժողվրդավարության ու հայրենասիրական մթնոլորտների մասին։

Էսօր գործերով դուրս էի եկել օֆիսից ու պատահաբար հանդիպեցի ուկրաինուհի ընկերներիցս մեկին, ով գործերով Երևան է ժամանել։ Մի քիչ զրուցեցինք իրար հետ ու ինքը մի հատ այնպիսի «չքնաղագեղ» տեսարան նկարագրեց Կիևից, որ անգամ իմ՝ այնտեղի վիճակից բավականին իրազեկ մարդուս մոտ, ծնոտս կախ ընկավ։

Պոլիտիկա-մոլիտիկա թողնենք մի կողմ, առավել ևս, որ զրուցակիցս բնավ սեպարատիստ չի, համարում է իրեն Միացյալ Ուկրաինայի պատրիոտ ու հանդիսանում է բնիկ կիևցի։

Ասում ա ամենասարսափելին այն է, որ ես հասկանում եմ, որ էլ ոչ երկիր կա, ոչ օրենք։ Հիմա Ուկրաինան դարձել ա մի տարածք, որտեղ իրար դեմ պայքարում են տարբեր կլաններ, որտեղ էլ չկա օրենք ու որտեղ արդեն հարյուր հազարավոր անհասկանալի մարդիկ կան՝ ովքեր օրը ցերեկով ու առավել ևս երեկոյան, զինված ֆռֆռում են՝ չհանդիսանալով ոչ մի ուժյին կառույցի ներկայացուցիչ, իսկ ուժային կառույցների ներկայացուցիչներն էլ պարզապես վախենում են ինչ որ բան անեն։

Ասում ա ամենասարսափելին էն ա, որ ուժային կառույցներ էլ որպես էդպիսին էլ չկան։ Ով դեռ վարի չի գնացել քաղաքացիական պատերազմում, կամ թքել ու դուրս ա եկել համակարգից, կամ երկրից ա փախել, կամ էլ վախենում ա ինչ որ բան անի։ Փոխարենը, Կիևը աստիճանաբար վեր ա ածվում մի տարածքի, որտեղ իշխում է անարխիան։

Եղած խնդիրները իբր քիչ էին ու մայդանից մնացած ծայրահեղականները իբր քիչ էին հերն անիծել օրենքի, հիմա էլ տասնկյակ հազարներով «փախստականներ» ու «հայրենասերներ» են լցվել Կիև՝ ռազմական գործողությունների գոտուց ու երեկվա դոնեցկյան գոպնիկը էսօր Կիևում ֆռֆռում ա կամուլյաժով՝ ծոցն էլ ատրճանակ։ Ու եթե կենտրոնում քաղաքի դեռ ինչ որ նոմինալ օրինականություն կա, ապա ծայրամասերը վեր են ածվել ջւնգլիների, որտեղ գիշերները մեկ էլ կարա տենց մեկը մոտենա անցնող աղջկա ու զենքի սպառնալիքով տանի նրան մոտակա թփերը, կամ ասենք Մարիուպոլի «պատրիոտ-փախստականները» ինչ որ բան չկիսեն Դոնեցկի «պատրիոտ-փախստականների» հետ ու սկսեն իրար գյուլլել հենց փողոցում, կամ էլ ասենք ինչ որ էլի տենց պատրիոտների խումբ ներխուժի չհսկվող խանութ ու հայտարարի, որ ֆրոնտի ու բանակի կարիքների համար իրենց պետք է հանձնեն եղած փողը կամ ապրանքները, իսկ ավելի հաճախ՝ համ փողը, համ ապրանքները։

Մի խոսքով, դասական անարխիա ու բեսպրեդել, որի դեմ բացարձակապես ոչինչ չի արվում, որովհետև այս իրավիճակը ձեռք է տալիս բոլոր նրանց, ով կարող էր ինչ որ բան անել։ Քաոսը հնարավորություններ է ծնում ու դա շատ լավ հասկացել են Ուկրաինայի ուժեղները։

Ափսոս, որ դա կամ չեն հասկանում, կամ էլ իրենց են շլանգի տեղ դնում մեր մայդանի վկաները, որովհետև այն կերպարները, որոնք դեռ ամիսներ առաջ հիացական ախեր ու օխեր էին անում, եթե դադարել էլ են ախ ու օխ անելը, ապա նրանցից ոչ մեկ այդպես էլ չասեց, որ իրենք սխալ էին, որ Մայդանը կործանեց Ուկրաինան։ Տո ինչի՞ մասին է խոսքը, նրանց մեծ մասը չի էլ ընդունում, որ Ուկրաինան կործանվել է ու էս մղձավանջը, որ տիրում է՝ ուղղակիորեն Մայդանի ակնհայտ հետևանքն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել