Lurer.com-ը գրում է․
Անօդաչու թռչող սարքերը, որոնք Ուկրաինա են հասցվել ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության նպատակով, կկիրառվեն մեկից երկու շաբաթվա ընթացքում: Այս մասին հայտնել է ՏԱՍՍԸ՝ հղում անելով կազմակերպության ներկայացուցչին:
Ըստ նրա` նրանք այժմ գտնվում են Կիևում և առաջիկա օրերին Ուկրաինայի արևելք կուղարկվեն:
Բացի այդ, առաքելության կարիքների հայմար անօդաչու օդանավերի ապահովության պատրաստակամությունն են հայտնել Ֆրանսիան և Գերմանիան: Մասնավորապես, Գերմանիան պատրաստ է Ուկրաինա ուղարկելու մինչև 10 ռազմական անօդաչու թռչող սարք և 100 հոգուց բաղկացած աշխատակազմ:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=158506&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



