Այսօր Գյումրիում կայանալիք հանրահավաքին, որին Դուբայում իր 60­ամյակը նշելու պատճառաբանությամբ չի մասնակցում ընդդիմադիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը, պոռոտախոս և մանկամիտ ելույթների վարպետներն ու վարպետուհիները հայտարարելու են, որ իրենք գալիս են ինչ­որ բաներ փոխելու: Հարգելի՛ ժողովրդին սուտ խոստումներ տվողներ, այսինքն՝ ստախոսներ, նախ ձեր կուսակից ընկերներին վերափոխեք, նրանց պատասխանատվության զգացում ներարկեք, եթե ինքներդ ունեք, հետո խոսեք ուրիշներին փոխելուց:

Հ.Գ. Եթե Սամվել Բալասանյանը իշխանական ուժի ներկայացուցիչ է իրեն համարում, նա պետք է մնար Գյումրիում, մտահոգված լիներ ընդդիմության հանրահավաքով և փորձեր պաշտպանել իշխանական տեսակետը, իսկ եթե նա ընդդիմադիր գործիչ է, առավելևս պետք է մնար Գյումրիում և աջակցեր իր կուսակից ընկերներին, առավել կազմակերպված և հակաիշխանական հանրահավաք անցկացնելու համար:
Իր արարքով նա ցույց է տալիս, որ անպատասխանատու քաղաքական գործիչ է, անպատասխանատու քաղաքապետ, և գյումրեցիները պետք է վերանայեն իրենց ընտրությունն ու հաջորդ անգամ ինքնասիրություն և թասիբ ունեցող իրենց քաղաքում անպատասխանատու մարդկանց չընտրեն քաղաքապետ: 
Պաշտոնը ոչ միայն հաճույք է , այլ նախևառաջ պատասխանատվություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել