Շատ բարդ դիվանագիտական խաղ է ընթանում հիմա ԵՏՄ անդամների ու անդամ դառնալու թեկնածուների միջև, որը հատկապես սրվել է՝ Հայաստանի անդամակցության նախօրեին։ Շատ հատկանշական է, որ բոլոր կողմերն ունեն իրենց սեցիֆիկ շահերն ու նկրտումները և կողմերից յուրաքանչյուրն օգտագործում է ոչ պակաս սեպցիֆիկ գործիքներ։
Բելառուսը Հայաստանի ու Ղրզղստանի անդամակցության հարցում Մոսկվայանպաստ դիրքորոշում գրավելու համար իր առևտուրն է անում Մոսկվայի հետ։
Ղազախստանը հնարավորինս մեղմորեն ու ոչ կտրուկ քայլերով ամեն գնով փորձում հետաձգել Հայաստանի ու Ղրղզստանի անդամակցությունը ու ոչ այնքան նրա համար, որ Ղազախստանում չեն ուզում այդ երկրների անդամակցությունը, որքան նրա համար, որ Մոսկվան է դա ուզում, իսկ Ադրբեջանը՝ ոչ։ Ղազախստանը այս երկու գործոնները փորձում են խաղարկել այնպես, որպեսզի համապատասխանաբար Ռուսաստանից ու Ադրբեջանից հասնեն ղազախստանանպաստ ինչ որ զիջումների կամ որոշումների։
Հայաստանը իր հերթին ակտիվորեն հակազդում է և բնավ ձեռքները ծալած նստած չէ ու արդեն առկա փաստաթղթերից ու տեղեկություններից բարդ չէ հասկանալ, որ մի շարք լուրջ զիջումների է հասել՝ ներկվող տարբեր ապրանքատսակների նկատմանբ կիրառվելիք մաքսերի հարցում, ինչպես նաև ակտիվորեն հենվում է ՀԱՊԿ պայմանագրի դրույթներ վրա՝ սաստելով հատկապես Ղազախստանին ու Ղրղզստանին (ինչպես դա արեց Սերժը՝ Բորդյուժայի հետ հանդիպման ժամանակ)։
Դե մոսկվան էլ բնականաբար իր խաղն է տանում այս հարցում ու թերևս ամենաբարդ կացությունը հենց Մոսկվայինն է, որովհետև համ իրենք են ուզում իրենց շահն ունենալ, համ էլ չեն կարողանում այնպես անել, որ բոլոր կողմերին գոհացնող ու իրենց համար նպաստավոր լուծում սինթեզեն, առանց չոր հակազդեցության։
Իսկ ընդհանուր առմամբ, այս շիլափլավը ևս մեկ անգամ գալիս է փաստելու, որ խորհրդային ընդհանուր անցյալը՝ անցյալով, բայց շատ սխալ է աշխարհաքաղաքական նման կոնգլոմերատ հիմնել փորձելը՝ հիմնվելով բացառապես մասնավոր շահի վրա ու խաչ քաշելով «եղբայրական հարաբերությունների» վրա, որովհետև եթե զուտ շահով լինի, ներգրավված կողմերի մոտ դրանք այնքան շատ են ու բազմազան, այնքան շատ կետերում կողմերից երկուսի կամ ավելի շահերը կարող են բախվել, որ պարզապես անհնար է սինթեզել համընդհանուր ընդունելի ու փոխշահավետ ինչ-որ լուծում։