Ժողովուրդը ուժեղ է...
Դեռևս մարդիկ կան, որ քառյակի գոյություանը հավատում են: Չե՞մ հասկանում ակնհայտ երևույթներն էլ են կասկածի տակ դրվում: Չկա Քառյակ կա եռյակ, որը հոկտեմբերի 10-ից հետո էլ չի լինի կամ էլ կլինի բայց խորը նոկդաունի մեջ: Այսօր էլ Գյումրիում է եռկյակը հավաքվելու, իսկ այնտեղի քաղաքապետը ԲՀԿ-ական է: Ասել է թե յուրային ու սա վերջին հանդիպումն է հոկտեմբերի 10-ից հետո: Մնաց 2 օր:
Գյումրիում Թումո է ստեղծվելու ու երեկ տեսանք, որ մեր ազգը միասնական է ու անհնարին ոչինչ չկա մեր համար: Թումոն Գյումրիում նոր հնրարավորություններ կբացի այնտեղի երիտասարդների համար: Ընդհանրապես պետք է ակտիվացնել մարզային քաղաները ու մարզերը: Չգիտեմ, դուք ոնց բայց ես այս նախաձեռնությունը շատ դրական եմ գնահատում:
ԵԽԽՎ այն մարդկանց պետք է գործուղել, որոնք անձնական պատասխանատվություն ունեն, ոչ թե գնան այնտեղ չկարողանան ոչինչ անել ու մեղավորներ փնտրեն: Այդպես չի լինում հարգելի պատգամավորներ, եթե դուք եք այդ պահին ներկայացուցիչը լինում, ապա դուք էլ պետք է անձնական պատասխանատվություն կրեք: Ոնց որ մուրճով ես գործ անեմ (ես մուրճով գործ անել չգիտեմ, բացի թեթև գործերից) տամ մի բան կոտրեմ ու ասեմ, որ ես մեղավոր չէի ասենք 3 շենքում ապրող Գևորգն էր մեղավոր: Չէ հարգելիներս, եթե մի բան անել չգիտեք՝ մի արեք: Այ Նաիրա Զուրաբյանը ԵԽԽվ-ում իդալական է ներկայացնում Հայաստանը:
Շրջանառության հարկի մասին օրենքը երեք ամսով հետաձգվեց: Ահա ժողովրդի իրական պայքարը: Չթողեցին, որ որոշ եռյակներ խառնվեն այդ գործին ու հասան հաջողության: Փոփոխություն կլինի այդ օրենքում ու հույս ունեմ ժողովրդի հետ համաձայնեցված լավ օրենք կմշակվի, որ պետությունը էլ ավելի ամրանա:
Արդեն պարզ է որ ISIS-ի հովանավորյալներից մեկը Թուրքիան է: Թուրքիայում բախումներ են տեղի ունեցել քրդերի ու թուրք ոստիկանների միջև: Քրդերը պահանջում են, որ աշխաևհը կտրուկ արձգանքի խուժանին, իսկ Թուրքիան փոխանակ լսի ու աջակցի կոտորում է քրդերին և պարետային ժամ է սահմանում: Բայց դե քրդերն էլ իրենց հերթին ճիշտ չվարվեցին եզդիների հետ: Ես մոտ մեկ ամիս առաջ գրել է, որ եզդիներից հետո հերթը քրդերինն է լինելու ու քրդերը պետք է աջակցեն եզդներին, բայց արի ու տես չաջակցեցին և ահա հետևանքը:



