Ինձ համար որքան անտրամաբանական էր Սյունիքի մարզպետի վերանշանակումը, նույնքան էլ անտրամաբաբական է Տարածքային նախարար Արմեն Գևորգյանի պաշտոնանկությունը: Ըստ շրջանառվող լուրերի`նա առաջիկա օրերին կազատվի պաշտոնից`սեփական դիմումի համաձայն: Սա թերևս կառավարական հերթական անփառունակ որոշումների շղթայի շարունակությունն է:Գևորգյանը այն հատուկենտ նախարարներից է, որի գործունեությունը հաստատ գովեստի է արժանի: Այս պարագայում հետաքրքիրն այն է, որ իշխանությունները շարունակում են ազատվել գրագետ ու կիրթ յուրայիններից`նրանց հաճախ փոխարինելով այնպիսի կադրերով, որոնց համար Լեոնարդոն դա նինջա կրիա է, իսկ Կոմիտասը`փողոց...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել