Գույքագրման պահանջը կերկարաձգվի մինչև 2015 թվականի փետրվարի 1. վարչապետը հանձնարարել էPanorama.am-ը գրում է.

ՓՄՁ շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում շրջանառության հարկ վճարողների շրջանում պարտադիր փաստաթղթավորման պահանջի ներդրմամբ ի հայտ են եկել մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնք հիմնականում պայմանավորված են մինչև պարտադիր փաստաթղթավորման պահանջի գործողությունը ձեռք բերված ապրանքների գույքագրումը 10-օրյա ժամկետում ավարտելու օրենսդրական պահանջով: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Տնտեսվարողների մտահոգությունները կառավարության կողմից ուսումնասիրվել են և օրենքում առկա ապրանքային մնացորդի գույքագրման կարգավորումները ժամանակային առումով համարվել են խնդրահարույց, մասնավորապես.

1. տնտեսվարողների մոտ առկա բազմաթիվ անուն ապրանքների պարագայում՝ գույքագրման ձևանմուշում լրացման համար պարտադիր մեծ ծավալի տեղեկատվության տրամադրումը,
2. տնտեսվարողների հիմնական մասի մոտ նման ընդգրկուն ձևանմուշների լրացման հմտությունների պակասը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել