1in.am-ը գրում է.
Կիթառահար Բի Բի Քինգը հիվանդության պատճառով հետաձգել է ԱՄՆ-ում իր համերգային շրջագայությունը, հաղորդում է NYT-ը: 89-ամյա երաժիշտը հոկտեմբերի 3-ին Չիկագոյում ելույթի ժամանակ իրեն վատ է զգացել և որոշել է հրաժարվել արդեն պլանավորած ութ համերգներից, այդ թվում՝ նաև Նյու Յորքում:
Քինգի մամլո ծառայության տվյալներով՝ բժիշկներն այժմ գնահատում են նրա վիճակը: Հաղորդվում է նաև, որ Քինգը ջրազրկված է և հյուծված։
Երաժշտի իսկական անունը Ռայլի Բի Քինգ է: Նա իր կարիերան որպես Բի Բի է սկսել, այնուհետև՝ Beale Street Blues Boy, հետագայում՝ Blues Boy King և վերջիվերջո՝ Բի Բի Քինգ:
Նրա ամենաճանաչված ստեղծագործություններից են՝ Everyday I Have the Blues-ը և The Thrill is Gone-ը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1448008.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել