Life.panorama.am-ը գրում է.

Նյու Յորքի Վերաքննիչ դատարանը եկող շաբաթ բնապահպանների համար շատ կարևոր հարց պետք է որոշի՝ շիմպազեները պե՞տք է նույն իրավունքներն ունենան, ինչ մարդիկ: Դատական գործընթացը նախաձեռնել են բնապահպան ակտիվիստները, ովքեր կարծում են, որ կենդանիները, ունենալով մարդուն հատուկ որակներ, պետք է ունենան նաև մարդուն հավասար իրավունքներ: Այս պարագայում, բնապահպանները կարծում են, որ շիմպանզեները պետք է ազատության իրավունք ունենան:
Nonhuman Rights Project կազմակերպության ակտիվիստ Սթիվեն Վայսը լրջորեն տրամադրված է դատարանին համոզել, որ Թոմի անունով շիմպանզեն «անհատականություն է և ունի իրավունքներ» և այդ հիմնավորմամբ նրան պետք է անմիջապես ազատել տեղական ֆերմաներից մեկում իր վանդակից ու տեղափոխել Ֆլորիդա նահանգի հատուկ ինտերնատ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ