Life.panorama.am-ը գրում է.

«Նա երեխայի պես միամիտ է և  «թերապևտիկ» հատկություն ունի». ընկերների  խոսքը՝ Սյուզան Մարգարյանի տարեդարձի առթիվ

Այսօր հայկական երգարվեստի ամենականացի ներկայացուցիչներից մեկը, կամ, ինչպես շատերն են որակում, հայկական շոուբիզնեսի Ռոտարուն՝ Սյուզան Մարգարյանը, նշում է իր տարեդարձը:  Արդեն 53 տարեկան երգչուհին, շատերի կարծիքով, ունի ամեն բան՝ երջանիկ լինելու համար: Life.panorama.am-ի հետ զրույցում նրա ընկերներն իրենց սրտի խոսքն են հղել սիրված երգչուհուն:

Ալլա Լևոնյան-Սյուզանն ինձ համար մեծ քրոջ պես է, անչափ սիրելի մարդ, ընկերուհուս ինչ էլ ցանկանամ՝ քիչ կլինի: Նա իմ իմացած ամենամեղմ ու քնքուշ կանանցից է, մեծի հետ մեծ, փոքրի հետ՝ փոքր: Ընկերոջ բացառիկ տեսակ է՝ մինչև վերջ նվիրվող:

Սյուզանը մի քանի տարօրինակ ու ծիծաղաշարժ հատկություններ ունի, որոնք էլ ավելի  հետաքրքիր են դարձնում նրան: Օրինակ՝  պահի տակ կարող է երեխայի պես միամիտ լինել, մի բան ասել, որ զարմանաս (ծիծաղում է): Բացի այդ՝ նա երբեմն  շատ  է տարվում իր աշխատանքով, օրինակ՝ այնքան  է մտածում սպասվող համերգի մասին,  որ բեմ դուրս գալուց առաջ ինչ-որ բան սխալ  է հագնում(ծիծաղում է):

Փառք Աստծո, նա այսօր ամեն ինչ ունի, մաղթում եմ, որ վերջին ուրախությունը կրկնապատկվի ու լիքը թոռնիկներ ունենա:

Ավետ Բարսեղյան-Սյուզանի հետ վերջին տարիներին էլ ավելի սերտ եմ շփվում: Նրան, Հրաչյային, Սիրուշոյին համարում եմ իմ ընտանիքը: Սյուզանն առանձնանում է իր հյուրասիրությամբ, ջերմությամբ,  մեղմությամբ: Երբեմն կարող եմ նյարդայնացած լինել ինչ-որ բանից, և նրա խոսքը բալանսի բերի ինձ,  Սյուզանը թերապևտիկ  հատկություն ունի. նրա երգերն էլ են այդպիսին:

Մաղթում եմ առողջություն, ուրախություն ու արև, ինչպիսին որ ինքն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել