Կներե՞ք, որ մի քիչ սկեպտիկ լինեմ: Դրել ու շատ բարձր ենք գնահատում, մեծ բան ենք համարում այն, որ Հունգարիայում 3000-անոց ցույց է եղել... Ասե՞մ ինչ նպատակ է հետապնդել էդ ցույցը. ընդամենը վարչապետի հրաժարականը, որի համար որպես պատճառ են ներկայացնում սաֆարովի ազատ արձակումը: Ընդդիմությունը մնում է ընդդիմություն. ցանկացած պատրվակ օգտագործել ՝ իշխանությունների դեմ դուրս գալու համար.. էս դեպքում էլ հուգարական ընդդիմությանը պատճառի ահագին չաղ ու յուղալի պատառ է բաժին հասել, ինչու՞ չօգտվեն: Էնպես որ, հայություն ջան, ես՝ սկեպտիկս, այնքան էլ չեմ հավատում, որ այդ 3000 հոգու գոնե 70% առանձնապես հետաքրքրված է մեզանով, նրանք ունեն մեկ նպատակ՝ վարչապետի հրաժարականը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/abgaryan.lilit/posts/354284657987561
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել