Խանդի հետևանքով զինծառայողը ծեծել է կնոջն ու բռնությամբ կտրել նրա մազերըArmlur.am-ը գրում է.

Սյունիքի մարզի Ալվանք գյուղի 24-ամյա բնակիչ, պայմանագրային զինառայող Վրեժ Բեգլարյանը սեպտեմբերի 27-ին, Գորիսի առաջին ատյանի դատարանի վճռով, դատապարտվեց ազատազրկման` 3 տարի ժամկետով, սակայն նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվի, քանի որ սահմանվել է փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով:

Armlur.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Վրեժ Բեգլարյաին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով թիվ N զորամասի զինծառայող, փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելով անչափահաս Լիլիթ Կարապետյանի հետ`  ուրիշ տղամարդու հետ իրենից գաղտնի շփվելու համար վերջինիս խոշտանգել է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել