Lurer.com-ը գրում է․

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքերը այն մասին, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կարող է տեղակայել իր զորքերը ցանկացած վայրում, սխալ թարգմանության արդյունք են: Այս մասին գրել է «Ռոսիյսկայա գազետա»-ն:

Ստոլտենբերգի արտահայտությունը սխալ է թարգմանվել անգլերենից լեհերեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Լեհաստան կատարած այցի ընթացքում:

Ռուս փորձագետների  համաձայն, Ստոլտենբերգի հայտարարությունը այն մասին, որ դաշինքը կարող է իր զորքերը տեղադրել «ամենուրեք», հակասում է 1997թ.-ի Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտի սկզբունքներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել