Esem.am-ը գրում է․

Պատանի դերասան, հաղորդավար Արեգ Գալոյանը լսարանին հայտնի է «Կարգին սերիալից», որտեղ մարմնավորում էր Արամիկին: Վերջերս նա նկարահանվել է «Իմ փոքրիկ փեսացուն» նոր կինոկատակերգությունում, որտեղ մարմնավորել է գլխավոր հերոսին` փոքրիկ փեսացուին:

13 ամյա դերասանը մեծ ոգևորությամբ խոսեց կերպարի մասին, թեև այն որոշ «անհարմարություններ» է պատճառել իրեն:) «Սկզբում շատ նեղված էի, քանի որ որոշել էի մազերս երկարացնել, արդեն բավականին երկարել էր ու ստիպված եղա կտրել մազերս»,- ասաց նա:

Անդրադառնալով կերպարին` Արեգն ասաց, որ ինքն ու հերոսը մի շարք ընդհանրություններ ունեն: «Դժվար չէր խաղալ. կերպարս ինձ նման ներվային է` անընդհատ լարված, շարունակ մտածում է` ինչ է լինելու հետո: Երբ բոլորը կատակում են, ծիծաղում, ինքը նյարդայնանում է, ասում` ինչու եք ծիծաղում»,-  նշեց պատանի դերասանը: Նրա խոսքով` ինքը ևս մի փոքր նյարդային է: «Դե… բիզնեսմենների մոտ էդպես է:)»,- կատակեց Արեգը:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել