Վանաձորում ընթացող եռյակի հանրահավաքի ընթացքում Լևոն Զուրաբյանը հորթի ժպիտով պատմում է ԵԽ խորհրդարանական համաժողովում իր անհավանական արկածների մասին:
Ասածի իմաստն այն է, որ մինչ ինքը ԵԽԽՎ մոնիթորինգի նիստում բարձրացնում էր Հայաստանի ավտորիտար ռեժիմի առկայության մասին, ԵԽԽՎ լիագումար նիստում ադրբեջանական լոբբիստական ուժերի ազդեցության տակ գտնվող ուժերը Ղարաբաղի մասին հակահայկական բանաձև էին ընդունում:
Լևոն Զուրաբյանը նման հայտարարություններով ոչ միայն իրեն դուրս է դնում հայաստանյան պատվիրակությունից, այլ իմ տպավորությամբ, Զուրաբյանը, ադրբեջանցի լոբբիստներին «էստի համեցեք է անում»:
Միգուցե հաջորդ հակահայկական բանաձևը հենց Լևոն Զուրաբյանն էլ ընդունի:
Հ.Գ. Ամեն դեպքում Լևոն Զուրաբյանը պետք է իմանա, որ պատասխանատվությունից փախչելը ոչ մի քաղաքական գործչի պատիվ չի բերում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1486959881589082&id=100008252523676&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել