Հետաքրքիր փաստեր կիվիի մասինLife.panorama.am-ը գրում է․

Կիվիի հայրենիք Չինաստանում այն կոչում են «կապիկի դեղձ»՝ մազոտ, կոշտ կեղևի պատճառով:

Վայրի կիվին կշռում է ընդամենը 30 գրամ, այն դեպքում, երբ մշակվածը 70-100 գրամ է:

Չնայած մեծ չափերին և մազածածկ կեղևին՝ կիվին հատապտուղ է: Հին ժամանակներում չինացի կայսրերն այն որպես աֆրոդիզիակ էին օգտագործում:

Միջատները կիվիին գրեթե չեն դիպչում:

Եվրոպացիները կիվին կոչում են չինական փշահաղարջ, սակայն դրանք նույնիսկ ազգականներ չեն. կիվին լիանա է, իսկ փշահաղարջը՝ թուփ:

Կիվին առաջին անգամ հայտնաբերվել է Չինաստանի հյուսիսում՝ Յանցզիի գետահովտում: Այլ երկրներ այն տարել են միսիոներները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել