ԲՀԿ-ի նման թիկունք պահող ունենալուց ոգևորված ու հայհոյել սկսած Արամ Մանուկյանը մասսայական «ապտակ» ստացավ իր իսկ սիրելի ԲՀԿ-ականների կողմից:
Արդեն իսկ պարզ էր, որ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի հայհոյելը դուր չէր եկել նույնիսկ բազմաթիվ ԲՀԿ-ականների, և ահա շաբաթ օրը Իջևանում Տիգրան Ուրիխանյանի թեթև ձեռքով Արամ Մանուկյանը մի բարոյական ապտակ ստացավ՝ հայտնվելով շատ ծիծաղելի իրադրության մեջ: Վահե Էմֆիաջյանի ելույթից հետո Տիգրան Ուրիխանյանը մոտեցավ խոսափողին և հայտարարեց, որ հանրահավաքն ավարտված է՝ չնայած դեռ ելույթի էր սպասում Արամ Մանուկյանը: Ուրիխանյանի՝ խոսափողից հեռանալուց հետո Արամ Մանուկյանը մոտեցավ խոսափողին, և Ուրիխանյանը իբրև թե կատակի տալով նորից հայտարարեց Մանուկյանի ելույթի մասին՝ շտկելով իրադրությունը: Եվ այսքանի հետո, բնական է, որ Արամ Մանուկյանի ելույթը շատ անշուք եղավ և արձագանքն էլ անշուք էր, ինքը՝ Մանուկյանն էլ որքան էլ փորձում էր, չէր կարողանում թաքցնել իր ընկճվածությունը:
Դե ԲՀԿ-ականներն էլ որքան էլ փորձեն ներկայացնել, թե սա զուտ պատահականություն էր և միտում չկար, միևնույն է՝ միտումն ակնհայտ է՝ Մանուկյանի հայհոյանքները դուր չեն գալիս ԲՀԿ-ին, և վերջինս խուսափում է նրան իր հետ նույն հարթակ դուրս հանելուց:



