Shamshyan.com-ը գրում է․
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ հոկտեմբերի 5-ին Երևանում 32-ամյա վարորդի կողմից Nissaո-ով տեղի ունեցած ավտովթարից, որի ժամանակ ավտոմեքենան տապալում է ավտոտեխսպասարկման խանութի էլեկտրական դարպասը, այնուհետ՝ խանութի ցուցափեղկերը: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 5-ին՝ Ժամը 09:00-ի սահմաններում, Երևանի Արղության փողոցի բնակիչ, 32-ամյա Հովսեփ Ավագյանը իր վարած Nissan մակնիշի 90 VZ 001 համարանիշի ավտոմեքեանյով Նաիրի Զարյան 32/ 2 հասցեի դիմաց դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել RG ավտոտեխսպասարկման խանութի էլեկտրական դարպասին, այնուհետև` տապալել ապակե հատվածը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/hy/article/2014/10/06/29667/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



