Newmag.am-ը գրում է․
Լրագրողը խոստովանում է, այո, ինքը կախում ունի գրքերից: Գրքամոլությունը սկսվել է դեռ փոքր տարքից: Նա նորից ու նորից վերադառնում է հետ` գրախանութ կամ նորից ու նորից մտնում է էլեկտրոնային գրքերի պահարան: Այնուամենայնիվ, ինչ կլինի, եթե մենք բոլորս սկսենք ավելի շատ կարդալ:
1. Կգտնեք անհաջողություններից, սթրեսներից ու ձանձրույթից փախչելու ամենաանվտանգ միջոցը
Առանց հոգեմետ դեղերի, խմիչքի ու մասնագետների: Երբ շատ ենք կարդում, կյանքը փոխվում է: Գիրք կարդալը նույնիսկ ֆինանսական տեսանկյունից է ձեռնտու: Գրանցվեք գրադարանում կամ էլ պարզապես «քաշեք» էլեկտրոնային անվճար գրքեր: Կորեք ուրիշ մի աշխարհում, ձեր գլխից ու մտքերից տեղափոխվեք գրքի հերոսի մտքեր: Դա տեղի է ունենում արագ, հարմար, էժան: Դա իսկական էվակուացիա է, երբ աշխարհը դառնում է ուղղակի անտանելի:
2. Կբացահայտեք, որ ընտանիք ունեք
Իհարկե, ընտանիք, գուցե, իսկապես ունեք: Ծնողներ, քույրիկներ ու եղբայրներ, մորաքույրեր ու հորեղբայրներ, տատիկներ ու պապիկներ: Բայց և այնպես, գուցե բազմահազար հարազատների կողքին Դուք, ամեն դեպքում, մենակ եք, լքված: Դա իրականություն է, թե այդպես եք զգում, արդեն կարևոր չէ: Գիրքը կգտնի Ձեր հարազատներին: Գրքերի հերոսները համաշխարհային, բաց ու հիանալի ընտանիք կդառնան: Դա կլինի գրքասերների ու գիրք կարդացողների ընտանիք: Ավելին, այն կլինի գրական թմրամոլների, բիբլոֆիլների ընտանիք:
3. Կդառնաք առանց ժամանակային սահմանափակման գլոբալ խոսակցության մաս
Գրքերի միջոցով անցյալը կարող է շփվել Ձեզ հետ: Դա նաեւ հնարավորություն է շփվել տարբեր մշակույթների, երկրների, սոցիալական դասերի ու խմբերի հետ: Գրքերն օգնում են տեղափոխվել ուրիշ կյանք: Կյանք, որը կպչուն ու նյարդայնացնող չէ: Չկա մեկը, որ գոնե մեկ անգամ չի ցանկացել լինել ուրիշ, գնալ ուրիշ տեղ, ապրել ուրիշ մի վայրում: Այս ամենը կարելի է գտնել միայն գրքերում:
4. Կսովորեք խոսել գեղեցիկ
Ընթերցանությունը բառապաշարը լցնելու ամենաանցավ ու հեշտ ձեւն է: Այն օգնում է նաեւ ուղղագրական ու քերականական սխալներ չանել: Կարդացեք ավելի շատ ու կկարողանաք ինքնավստահ քմծիծաղ տալ, երբ ձեր ծանոթները սոցցանցային հանրագրերում սխալներով կգրեն: Գուցե նաեւ մեծահոգի լինեք ու ուղղեք, սովորեցնեք նրանց:
5. Կսիրեք հերթերը, կանգառներն ու սպասման սրահները
Դա կլինի բեկումնային պահ Ձեր կյանքում: Անհամբեր, նյարդային սպասումները կդառնան ընթերցանության հաճելի վայրկյաններ: Բարկության նոպաների, կատաղության պոռթկումների, շնչահեղձության ու հիստերիայի փոխարեն կարելի է պարզապես կարդալ: Հանում եք գիրքը կամ էլ սմարթֆոնն ու պլանշետը ու սկսում եք կարդալ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



