Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի համամասնական ցուցակը կգլխավորի Սերժ Սարգսյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղր Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնեմ, որ սա առաջին դեպքը չէ, երբ նախագահը գլխավորում է ՀՀԿ ցուցակը: Նախորդ ԱԺ ընտրություններին կրկին Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ն առաջնորդեց դեպի հաղթանակ, սակայն այդ ժամանակ երկրի վարչապետի պաշտոնում էր:
Ցուցակի 2-րդ տեղում ամենայն հավանակնությամբ կլինի վարչապետ Տիգրան Սարգսյանը, 3-րդ տեղում՝ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը:
Ի դեպ մինչև Հովիկ Աբրահամյանի հրաժարականը երկար ժամանակ քննարկվում էր թե ո՞վ կլինի ցուցակի երկրորդ տեղում՝ Աբրահամյանը, թե՞ Տիգրան Սարգսյանը: Սամվել Նիկոյանի պարագայում այս հարցը կարծես թե կորցնում է իր իմաստը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել