Աշոտ Ղուլյանը աչքի է ընկել 1991 թվականին Բաքվից Քարվաճառ ուղարկվող ռազմական շարասյան ոչնչացման ժամանակ: Մասնակցել է Ասկերան, Հադրութ, Շահումյան, Խոջալու, Քարինտակ, Լաչին և այլ բնակավայրերի ինքնապաշտպանական, ազատագրական մարտերին: Հատկապես աչքի է ընկել 1992 թվականին Շուշիի ազատագրման ժամանակ: Նրա վաշտն առաջինն է մտել Շուշի: 11 անգամ վիրավորվել է, մարմնում ունեցել է մեկ տասնյակից ավելի բեկորներ՝ այստեղից էլ առաջացել է նրա «Բեկոր» մականունը: 1992թ. օգոստոսի 24-ի Դրմբոն գյուղի ազատագրման համար մղված մարտը վերջինը եղավ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=786615884729729&set=a.129145787143412.22197.100001439748923&type=1&permPage=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



