Top-news.am-ը գրում է․
ժամանակների և ժողովուրդների մեծագույն երգիչ Շառլ Ազնավուրը հրաժեշտի համերգ է տվել Մոսկվայում: Այս մասին հայտնում է sobesednik.ru-ն:
Զուգադիպություն է դա, թե ոչ, բայց հենց այդ նույն օրը բանտից տնային կալանքի տակ է անցել «Բաշնեֆտի» գործով ներգրավված արցախցի գործարար Լևոն Հայրապետյանը:
«Ինձ շատ հաճախ խնդրում են արտահայտվել հայերի մասին կամ այն ամենի մասին ինչ կապված է Հայաստանի հետ, սակայն պետք է ասեմ, որ ինքս ինձ ավելի շատ ֆրանսիացի եմ զգում, քան հայ: Ես կասեի, որ ֆրանսիացի եմ հայկական, թուրքական, վրացական և ռուսական արմատներով: Բայց հայերն ինձ այնպիսի սիրով են սիրում, որ այդ սիրուն պատասխանելն անհնար է: Եվ ահա թե ինչ ես կարող եմ ասել այն մարդու մասին, ում մասին ինձ հարցնում եք: Ես բարձր եմ գնահատում այն բոլոր հայերին, կապ չունի թե նրանք Հայաստանից են, թե Լեռնային Ղարաբաղից (ինչպես Լևոն Հայրապետյանը), ովքեր մեծ ներդրում են ունեցել իրենց երկրի զարգացման գործում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ